«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ.Վարդանյանը մասնակցել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստին

21.10.2019

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ.Վարդանյանը մասնակցել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստին

Ս/թ հոկտեմբերի 18-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Օրակարգային հարցերի թվում ներկայացվել և քննարկվել են վարկային և դրամաշնորհային ծրագրերի 2019թ․ պետական բյուջեով նախատեսված միջոցառումների ինն ամսվա բյուջեների կատարման մասին հաշվետվությունները։

Ընթացիկ խնդիրները կարգավորելու և աշխատանքները սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացնելու նպատակով տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Սկզբնաղբյուրը՝ http://www.mtad.am/