30.12.2022
«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈւՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ գործընկերներ, ՀԱԷԿ-ի հարգելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին Ամանորի և Սուրբ Ծննդյան գեղեցիկ ու լուսավոր տոների կապակցությամբ:
Այսօր առավել, քան երբևէ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը հաստատակամորեն կատարի իր առաքելությունը՝ մեծ պատասխանատվությամբ շարունակի իր բարեխիղճ ու սրտացավ աշխատանքը: Ուստի մաղթում եմ անկոտրում կամք և տոկունություն, ուժ ու եռանդ, քաջառողջություն և երջանկություն:
Թող Նոր տարին բերի հաճելի անակնկալներ, կատարի բոլոր նվիրական երազանքներն ու ցանկությունները և լինի սիրո, ջերմության, համերաշխության և բարօրության տարի: