«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ

22.09.2025

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ

Սեպտեմբերի 21-ը մեր պատմության փառահեղ գագաթներից է․ այդ օրը դարերի հույսն ու պայքարը պսակվեցին հաղթանակով, հայ ժողովուրդը ամրագրեց իր ազատ ապրելու անսասան կամքն ու անկախ պետականության վերածնունդը։

Անկախությունը ոչ միայն նվեր է, այլև մեծ պատասխանատվություն՝ յուրաքանչյուրիս ուսերին։ Դա ուժ է, որը միավորում է մեզ՝ մեր հայրենի հողի, լեզվի ու արժեքների շուրջ։ Այս օրը հիշեցնում է, որ մեր ամենօրյա աշխատանքը, նվիրումը և միասնականությունը պետք է ծառայի մեկ բարձրագույն նպատակին՝ հզոր, բարեկեցիկ և արդիական Հայաստանի կառուցմանը։

Շնորհավորում եմ «ՀԱԷԿ» ՓԲԸ ողջ անձնակազմի ու ամբողջ հայության ամենակարևոր և խորհրդանշական տոնը՝ Անկախության օրը։ Թող խաղաղությունն ու ստեղծագործական եռանդը միշտ ուղեկցեն յուրաքանչյուր ընտանիքի, իսկ մեր պետականությունը շարունակի ամրանալ ու զարգանալ՝ նորանոր առաջընթացի ուղիներ գտնելով։

Թող անկախ Հայաստանի հիմքերը լինեն ամուր՝ հենված մեր միասնության, աշխատասիրության և անսասան հավատքի վրա։

Շնորհավոր Անկախության օր