«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենը «Ռադիոլուրի հյուրասրահում»

28.10.2019

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենը «Ռադիոլուրի հյուրասրահում»

«Հայաստանի համար շատ կարևոր է ատոմային էներգետիկա ունենալ: Մենք հույս ունենք, որ կերկարացնենք մեր ատոմակայանի շահագործման ժամկետը մինչ 2040 թվականը, իսկ մինչ այդ կփորձենք նոր ատոմակայան կառուցել։ Հույս ունեմ, որ Ռուսաստանը կօգնի մեզ այդ հարցում», -«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արդյո՞ք այդ ուղղությամբ որոշակի քայլեր ուրվագծվում են, Հայաստանում ինչպիսի՞ հզորության ատոմային էներգաբլոկը կարող է ապահովել մեր էներգետիկ անվտանգությունը եւ մոտավորապես ինչքա՞ն կարժենա նոր ատոմակայանի կառուցումը։

Այս հարցերի և Հայաստանում ատոմային էներգետիկայի ապագայի մասին «Ռադիոլուրի հյուրասրահում» Ալիսա Գևորգյանը զրուցել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության տնօրեն Մովսես Վարդանյանի հետ։

Մանրամասները տեսանյութում՝

https://hy.armradio.am/2019/10/23/%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%af%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d5%b6%d5%a1-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%b8/?fbclid=IwAR3Lv7uisGI6FMAMxrGLLGhba2VA4uo2qHAey-IoV9cJeVV95xMw-JM62Gk