14.07.2025
ՀԱԷԿ-Ը ՄԻԱՑԵԼ Է ՀՀ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻՆ
2025 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2025) աշխատանքների ավարտից հետո՝ hուլիսի 13-ին, ժամը 03:58-ին, նախատեսվածից շուրջ մեկ օր շուտ Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի 3-րդ տուրբոգեներատորը միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին ։
Այս պահին ԱԷԿ-ը գործում է բնականոն ռեժիմով՝ անվտանգության և հուսալիության բոլոր չափանիշների պահպանմամբ։