14.11.2025
Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է ռեակտորի իրանի մետաղի վիճակի վերահսկման կարևորագույն փուլը
Հայկական ԱԷԿ-ում, ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման հաջող ավարտից հետո, մեկնարկել է նոր՝ ռազմավարական նշանակություն ունեցող փուլ. իրականացվում են ռեակտորի իրանի մետաղի վիճակի մշտադիտարկման և հսկողության աշխատանքներ։ Այս գործընթացը երկրորդ էներգաբլոկի անվտանգության, հուսալիության և երկարաժամկետ շահագործման ապահովման հիմնարար բաղադրիչներից մեկն է։
Ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումից հետո, 2024 թվականին ռեակտորի ներսում տեղադրվել են ՋՋԷՌ-440 տիպի ռեակտորների համար նախատեսված նմուշ-վկաներով համալրված լրակազմների շարաններ։ Դրանք տեղադրվել են հատուկ նախատեսված տեղակայնքներում՝ որպես ռեակտորի մետաղի հատկությունների փոփոխությունները վերահսկող։
Այժմ կատարվել է ուսումնական լրակազմերի դուրսբերումը ռեակտորից և դրանց տեղափոխումը մասնագիտացված լաբորատորիա՝ մանրամասն հետազոտություններ անցկացնելու համար, որի արդյունքները կօգտագործվեն ռեակտորի իրանի մետաղի վիճակի, մնացորդային պաշարների ճշգրիտ գնահատման համար շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում։
Այս փուլով Հայկական ԱԷԿ-ը ոչ միայն ամրապնդում է իր տեխնիկական անվտանգությանը, այլև հաստատում է, որ կայանը շարունակում է գործել ըստ բարձրագույն միջազգային չափանիշների՝ ապացուցելով իր տեխնոլոգիական զարգացումն ու պատասխանատու վերաբերմունքn ատոմային էներգետիկայի անվտանգ շահագործման նկատմամբ։







