Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը

07.11.2019

Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը

Ս/թ նոյեմբերի 1-ին տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովում լսումներին մասնակցել է նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանը:

Անդրադառնալով աշխատած միջուկային վառելիքի կառավարման խնդրին, նա նշել է, որ կայանում առկա շինությունները թույլ են տալիս պահեստավորել դրանցում աշխատած միջուկային վառելիքը (ԱՄՎ), բացի միջին ակտիվության ԱՄՎ-ից ՀԱԷԿ-ը պահման և պահեստավորման հետ կապված խնդիրներ չունի: Ինչ վերաբերվում է միջին ակտիվության ԱՄՎ-ին, ապա մոտ ժամանակներս կսկսվի աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունը, որը թույլ կտա առնվազն մինչև 2036 թվականը լուծել այդ խնդիրը:

Այդ պահեստներում վառելիքը կարող է պահվել առնվազն 50 տարի, իսկ առավելագույնը՝ 300 տարի: Այնուամենայնիվ, ինչպես նշել է գլխավոր տնօրենը, ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում հայկական ԱԷԿ-ից ԱՄՎ՝ ՌԴ տարածք դուրս բերելու հնարավորության շուրջ:

 

Մանրամասները` «Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը » հոդվածում, հետևյալ հղումով. https://finport.am/full_news.php?id=39915&lang=1