ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

02.11.2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները նվազեցնելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գույք ամրացնելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամրացված ավտոմեքենաները հետ վերցնելու և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում գույք ներդնելու մասին» № 1060-Ա /ուժի մեջ է մտել 25.06.2021թ./ որոշման 1-ին կետի համաձայն «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը նվազեցվում է 6,952,378.35 ՀՀ դրամով:

Փոփոխության արդյունքում՝

՛՛Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 16,662,403,7305 /տասնվեց միլիարդ վեց հարյուր վաթսուներկու միլիոն չորս հարյուր երեք հազար, յոթհարյուր երեսուն 5/100/ ՀՀ դրամ, որը կազմում է 3998 /երեք հազար ինը հարյուր իննսունութ/ հատ հասարակ /անվանական/ բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 4,167,684.775 /չորս միլիոն հարյուր վաթսունյոթ հազար վեց հարյուր ութսունչորս, 775/1000/ ՀՀ դրամ:

Բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխված են, պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, վճարված են նրա կողմից և կառավարվում են ՀՀ Կառավարության և նրա լիազորված անձի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից: