21.07.2023
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՄՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱԷԿ-ում կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչների հետ:
Ատոմակայանի տարածքում կատարած շրջայցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության համակարգի արդիականացման I, II և III փուլերի աշխատանքներին, որոնք իրականացվել են ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի ֆինանսավորմամբ։
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև հեռանկարային այլ հարցեր, որոնք վերաբերում են արդիականացման IV փուլի աշխատանքներին: