18.11.2019
ՀՀ կառավարությունը չի բացառում ՀԱԷԿ-ին ֆինանսական ռեսուրսների դեֆիցիտը լրացնելու համար բյուջետային վարկ տրամադրելու հնարավորությունը
Հայաստանի կառավարությունը չի բացառում ֆինանսական ռեսուրսների դեֆիցիտը լրացնելու համար Հայկական ատոմային էլեկտրակայանին բյուջետային վարկ տրամադրելու հնարավորությունը: Այս մասին նոյեմբերի 13-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի իրականացման համար 6 մլրդ դրամի դեֆիցիտի առաջացման վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`« ՀՀ կառավարությունը չի բացառում ՀԱԷԿ-ին ֆինանսական ռեսուրսների դեֆիցիտը լրացնելու համար բյուջետային վարկ տրամադրելու հնարավորությունը» հոդվածում, հետևյալ հղումով.