22.04.2024
ՀՀ-ում Չեխիայի դեսպանի այցը Հայկական ԱԷԿ
Ս/թ ապրիլի 17-ին կայացավ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հերթական հանդիպումը Հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև Չեխիայի ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում քննարկվեցին չեխական կազմակերպությունների հետ ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքները, հետագա քայլերը և հնարավոր հեռանկարները:
Skoda JS a.s., ES Group, ZAT a.s. ընկերությունները տևական ժամանակ համագործակցում են ՀԱԷԿ-ի հետ: Ներկայացված պրեզենտացիաներում վերոնշյալ ընկերությունների ներկայացուցիչներն առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրեցին իրենց արտադրանքի և մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
Հնարավորություն էր ստեղծվել բավականին ջերմ և տրամադրող մթնոլորտում քննարկել երկու կողմերին հետաքրքրող հարցերը, իսկ ներկայացված տեղեկատվությունն, անշուշտ, օգտակար կլինի իրագործվող համագործակցությունն ընդլայնելու և նոր փոխհարաբերություններ հաստատելու առումով:
Այցի ավարտին կազմակերպվեց նաև կայանի արտադրական տարածքների շրջայց: