15.09.2021
ՀՀ-ՈՒՄ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ԵՎ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱԷԿ
Ս/թ սեպտեմբերի 15-ին Հայկական ԱԷԿ էր այցելել ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրժիխ Կոպեցկին՝ դեսպանատան առաջին քարտուղարի, ինչպես նաև չեխական Skoda, Tacticware և Bria systems ընկերությունների ղեկավար անձանց ուղեկցությամբ:
Հանդիպման օրակարգում Չեխիայի Հանրապետության ոլորտային կազմակերպությունների հետ ՀԱԷԿ-ի համագործակցության ընդլայնման հարցերն էին: Մասնավորապես Skoda ընկերության հետ Հայկական ԱԷԿ-ն ակտիվ համագործակցում է դեռևս 2004 թվականից, և մինչ օրս ՀԱԷԿ-ում Եվրամիության աջակցության շրջանակներում իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր:
Tacticware և Bria systems ընկերությունների տնօրենները ներկայացրին ռազմավարական օբյեկտների (ատոմային էլեկտրակայան, օդանավակայան, ռազմական և այլ օբյեկտներ) ներքին և արտաքին անվտանգության ապահովման "accur8vision" համակարգի վերաբերյալ պրեզենտացիա: Ներկայացված համակարգը տեղակայված է և հաջողությամբ կիրառվում է չեխական «Դուկովանի» և «Տեմելին» ԱԷԿ-ներում:
Հայկական կողմին հուզող հարցերի, փոխադարձ կարծիքների ու քննարկումների ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ առկա են բոլոր նախադրյալները՝ ընդլայնելու համագործակցության շրջանակներն ինչպես Skoda ընկերության, այնպես էլ չեխական այլ կազմակերպությունների հետ