ՀՀ ՏԿԵ նախարարի այցը Հայկական ԱԷԿ

24.12.2024

ՀՀ ՏԿԵ նախարարի այցը Հայկական ԱԷԿ

2024 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Նախարարը «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, համայնքապետերի հետ շրջայց է կատարել կայանում, ծանոթացել է վերազինման, արդիականացման աշխատանքներին։ 

Այցի ընթացքում քննարկվել են թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և նոր էներգաբլոկի կառուցման հարցերը՝ որպես Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման ռազմավարական քայլեր:

Նախարարը ընդգծել է ՀԱԷԿ-ի կարևոր դերը երկրի էներգետիկ անկախության և  համակարգի կայունության ապահովման գործում, տվել է համապատասխան հանձնարարականներ առանցքային նշանակություն ունեցող ուղղություններով:

Այս այցը վերահաստատեց ՀԱԷԿ-ի դերը երկրի էներգետիկ համակարգի զարգացման մեջ։