Հրակ Դովլաթյանի մասնակցությունը Հյուսիսային բևեռ  իրականացվող ռեյսին

13.08.2019

Հրակ Դովլաթյանի մասնակցությունը Հյուսիսային բևեռ իրականացվող ռեյսին

Ատոմային սառցահատային նավատորմի 60-ամյակի պատվին Հյուսիսային բևեռ իրականացվող թեմատիկ ռեյսին կմասնակցի Հայաստանի ատոմային բնագավառի աշխատակիցների դինաստիայի ներկայացուցիչ, «Ռոսատոմի դպրոց» նախագծի միջոցառումների ակտիվ մասնակից, Օռլյոնոկ համառուսական մանկական կենտրոնի «Միջազգային խելացի արձակուրդներ» հերթափոխի լավագույն մասնակից, «Ռոսատոմի դպրոց» նախագծի` թատրոնի թեմայով միավորված արվեստանոցների գործունեության արգասիք «Հյուսիսափայլ» հրաշալի մյուզիքլում նավապետի դերը կատարող Հրակ Դովլաթյանը:

Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն պրն Վարդանյանն ընդգծեց Արկտիկայի թեմայի կարևորությունը, Ճամփորդության ընթացքում պլանավորված ուսուցողական միջոցառումների մասշտաբայնությունն ու կրեատիվությունը և ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ մաղթեց Հրակին:

Սոցիալական նախագծերի ղեկավար և ՎՏԲ պետ Սուսաննա Ավետիսյանը Հրակին հանձնեց Հայաստանի պետական դրոշը` Հյուսիսային բևեռում ֆլեշմոբի մասնակցելու համար, և հրաժեշտի ժամանակ ամուր գրկելով` հույս հայտնեց, որ այն բոլոր միջոցառումները, որոնց մասնակցում են ատոմակայանի աշխատակիցների երեխաները, կանցնեն հաջողությամբ: