Ի ՆՊԱՍՏ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ

23.12.2020

Ի ՆՊԱՍՏ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ

Հայկական ատոմային էլեկտրակայանն անվերապահորեն շարունակում է ոչ միայն ապրանքանյութական օգնություն ցուցաբերել Արցախին, այլև ֆինանսական միջոցներ տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող մարդասիրական աջակցության ծրագրերին:

«Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում «ՀԱԷԿ» ՓԲԸ անձնակազմը ևս 15 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այդպիսով մինչ օրս ՀԱԷԿ-ը հիմնադրամին է նվիրաբերել շուրջ 105 մլն դրամ։