ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

04.07.2023

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Ս/թ հունիսի 30-ին կայացել է կադրերի պատրաստման հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստը: Հանդիպման ընթացքում ըստ առաջնահերթության քննարկվել են ատոմային բնագավառի կադրերի պատրաստման շուրջ երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Քննարկման արդյունքում ընդունվել են մի շարք որոշումներ՝ թե ՌԴ-ում ՀՀ կարիքների համար ատոմային էներգետիկայի բնագավառի մասնագետների պատրաստման, և թե ՀԱԷԿ-ի անձնակազմի վերապատրաստման գործընթացի վերաբերյալ:

Կողմերը պայմանավորվել են ՌԴ ոլորտային բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ 20 դիմորդի հայտ ներկայացնել 2024-2025թթ. ուսումնական տարվա համար՝ մասնագիտական և մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով: Նշված ծրագրերով սովորող ուսանողները հետագայում կհամալրեն ՀՀ ատոմային էներգետիկայի ոլորտի կազմակերպությունների անձնակազմը:

ՀԱԷԿ-ի անձնակազմի վերապատրաստման գործընթացը կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել փորձագիտական խորհրդատվություններ “Ռոսատոմ” ՊԿ Տեխնիկական ակադեմիայի հետ:

Փոխադարձ քննարկումների ընթացքում կարևորվել է նաև հայկական և ռուսական ԲՈՒՀ-երի միջբուհական փոխգործակցության խորացումը՝ համատեղ կրթական ծրագրերի մշակման եղանակով ապահովելու ապագա մասնագետների մրցունակ որակավորման մակարդակը: