20.11.2019
«Մարդկային ռեսուրսների և գիտելիքների կառավարում» թեմայով ազգային սեմինար ՀԱԷԿ-ում
Ս/թ նոյեմբերի 11-ից 15-ը ՀԱԷԿ-ում էին ԱԷՄԳ-ի փորձագետները «Մարդկային ռեսուրսների և գիտելիքների կառավարում» թեմայով ազգային սեմինարի անցկացման նպատակով:
Սեմինարին մասնկացել են գլխավոր ճարտարագետը, տեղակալները և հիմնական ստորաբաժանումների ղեկավարները:
Սեմինարի ընթացքում քննարկվել են SALTO առաքելության F ուղղությանը վերաբերող հարցեր: Սեմինարի ավարտին տրվել են ՀԱԷԿ-ի գիտելիքների և մարդկային ռեսուրսների կառավարման գնահատականը ու թերությունները վերացնելու համար կոնկրետ հանձնարարելի առաջարկություններ:
ԱԷՄԳ-ի փորձագետների աշխատանքային խումբը հայտնել է իր գոհունակությունը կայանի անձնակազմի անկեղծ և շահագրգիռ հարցադրումների համար:
Սեմինարն անցել է հագեցած ծրագրերով և բուռն քննարկումներով, իսկ հանդիպումները՝ ջերմ աշխատանքային մթնոլորտում: