ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «CYBERGEN2022+KASPERSKY» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

17.11.2022

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «CYBERGEN2022+KASPERSKY» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Ս/թ նոյեմբերի 10-ին և 11-ին ՀՀ Կենտրոնական բանկի ք․ Դիլիջանում գտնվող ուսումնահետազոտական կենտրոնում «Kaspersky» լաբորատորիայի և ԿԲ կողմից կազմակերպված «CyberGEN2022+Kaspersky» համաժողովին իրենց մասնակցությունն են ունեցել նաև ՀԱԷԿ-ի Ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի պետ Ա․ Բաղդասարյանը և Համակարգչային ցանցերի և ծրագրային ապահովման լաբորատորիայի պետ Է․ Անիսոնյանը։
Միջոցառման ընթացքում քննարկվել են կարևորագույն մի շարք հարցեր՝ այն է կիբեռանվտանգության ռիսկերի դեմ արդյունավետ պայքարի և կիբեռդիմացկունության բարձրացման կարևորությունը, արդի սպառնալիքները, դրանց դեմ պայքարելու եղանակներն ու միջոցները։
Համաժողովի շրջանակներում կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների միջև «Kaspersky» լաբորատորիայի կողմից կազմակերպված «Kaspersky Interactive Protection Simulation» մրցույթում մեր թիմը փայլուն հանդես է եկել և գրավել առաջին պատվավոր տեղը՝  նվաճելով «KIPS CHAMPION 2022» գավաթը: