18.11.2022
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԻՍՏԻՆ
«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը և գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում մասնակցել են Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (ՀՃԱ) նախագահության նիստին, որը կայացել է՝ ի պատիվ համաշխարհային ճանաչում վայելող գիտնական Յուրի Հովհաննիսյանի:
Նիստի ընթացքում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի կոչում:
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի (ՄՃԱ) փոխնախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարագետ Սերգեյ Մինասյանը Յու. Հովհաննիսյանին է հանձնել պատվավոր ակադեմիկոսի դիպլոմը, ինչպես նաև ՄՃԱ բարձրագույն պարգևը՝ ոսկե մեդալ:
Յու. Հովհաննիսյանի գործունեության վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՃԱ նախագահության անդամները: Նիստի ավարտին ելույթով հանդես է եկել Յու. Հովհաննիսյանը: