Մասնակցություն Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) նիստերին

27.10.2025

Մասնակցություն Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) նիստերին

«Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն, ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի Կառավարիչների խորհրդի նախագահ Էդուարդ Մարտիրոսյանը հոկտեմբերի 23–ից 24-ը Բուդապեշտում մասնակցել է ՇԿՀԱ Կառավարիչների խորհրդի և Ռազմավարության, կառավարման ու նշանակումների կոմիտեի նիստերին։

Նստաշրջանների ընթացքում ՇԿՀԱ կենտրոնական գրասենյակի ղեկավարության և Մոսկովյան, Շանհայի, Լոնդոնի, Տոկիոյի ու Ատլանտյան տարածաշրջանային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են կառույցի անդամակցության ընդլայնմանը, նոր անդամների ներգրավմանն ու աջակցման համակարգերի կատարելագործմանը վերաբերող հիմնարար հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև գործող էներգաբլոկների անվտանգության բարձրացմանը, շահագործման արդյունավետության աճին և շահագործման ժամկետի օպտիմալացման հնարավորություններին։

Ընդգծվել է ՇԿՀԱ-ի առանցքային դերը՝ որպես հարթակ՝ փորձի փոխանակման, լավագույն միջազգային պրակտիկաների ներդրման և մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման համար։

ՇԿՀԱ Գործադիր տնօրեն Նաոկի Չիգուսան բարձր է գնահատել անդամ-կազմակերպությունների հետևողական աշխատանքը կայանների շահագործման արդյունավետության և կառավարման մշակույթի շարունակական կատարելագործման ուղղությամբ։ Նա առանձնացրել է «Ընթացք դեպի կատարելություն» նախաձեռնության շրջանակում իրականացվող արդիականացումները՝ ընդգծելով, որ տվյալների վերլուծության և գործընթացների վերահսկման նոր համակարգերի ներդրումը նպաստում է կայանների հուսալիության և արտադրողականության շարունակական բարձրացմանը։