Մասնակցություն ՇԿՀԱ հերթական նիստին

17.04.2024

Մասնակցություն ՇԿՀԱ հերթական նիստին

Սույն թվականի  ապրիլի 9-ից 14-ը  «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ որպես Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) Մոսկովյան կենտրոնի կառավարիչների խորհրդի նախագահ, մասնակցել է Ճապոնիայի Տոկիո քաղաքում կայացած ՇԿՀԱ կոմիտեների և Կառավարիչների խորհրդի նիստին:

Մասնակցել են նաև Շանհայի, Լոնդոնի, Տոկիոյի և Ատլանտյան կենտրոնների  ղեկավարները և խորհրդի նախագահները:

ՇԿՀԱ-ի գործադիր տնօրեն Նաոկի Չիգուսան իր ելույթներում գնահատել Է կիբեռտարածության անվտանգության ապահովման, «Ընթացք դեպի կատարելություն» նպատակներին հասնելու հարցերի հետ կապված առկա իրավիճակը: Վերջինս խորհրդակցության մասնակիցներին կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել տվյալների բարելավված մոնիտորինգի գործընթացի համընդհանուր ներդրման անհրաժեշտությանը (մինչև 2025 թվականի վերջը)՝ ընթացիկ և կանխատեսվող կատարողականը արդյունավետ արտացոլելու համար:

Հանդիպման ժամանակ նշվել է առանձին գրասենյակների ակտիվությունը՝ նշանակալի իրադարձություններին հետևելու հարցում:

Քննարկումներն ու բանակցություններն ընթացել են առողջ և կառուցողական, բարենպաստ աշխատանքային մթնոլորտում, և բավականին արդյունավետ են եղել նպատակին հասնելու տեսանկյունից: