ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊՆՎ-2023-Ը

05.05.2023

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊՆՎ-2023-Ը

Ս/թ մայիսի 5-ին՝ ժամը 01:45, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 75 օր տևողությամբ:

ՊՆՎ-2023-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝

  • ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ,
  • թիվ 2 և 3 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում,
  • թիվ 2 և 3 շոգեգեներատորների հիմնանորոգում,
  • տուրբագեներատորների ընթացիկ վերանորոգում,
  • շոգետուրբինների ընթացիկ վերանորոգում:

Վերը նշված հիմնական աշխատանքներից բացի, իրականացվելու են անվտանգային որոշ համակարգերի արդիականացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես օրինակ՝  պատասխանատու սպառիչների հովացման համակարգի խողովակաշարերի փոխարինում:

Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեցող մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից և այլ երկրներից:

Վերանորոգման գործընթացն իրականացվելու է ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետների վերահսկողության ներքո:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հուլիսի 18-ին: