ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «10 ՄԻԼԻՈՆ ԾԱՌ» ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԸ

26.04.2021

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «10 ՄԻԼԻՈՆ ԾԱՌ» ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԸ

Ս/թ ապրիլի 25-ին կայացած «10 միլիոն ծառ» համապետական ծառատունկի մասնակցությունից անմասն չմնաց նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ աշխատակազմը: ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Արմավիրի մարզպետարանի կողմից տրամադրված շուրջ 1000 տնկի ՀԱԷԿ-ի աշխատակիցները մեծ ոգևորությամբ և եռանդով տնկեցին կայանի տարածքում:

Կանաչ գոտու ստեղծումը և պահպանումը մշտապես եղել և մնում են Հայկական ԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի ուշադրության կենտրոնում. նմանատիպ ծառատունկերը պարբերական բնույթ են կրում ատոմակայանում: Դրանք, ինչ խոսք, կլինեն նաև շարունակական՝ կրելով մեր ժողովրդի վերածնվելու, ապրելու և ապրեցնելու խորհուրդը: