Մովսես Վարդանյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

25.12.2019

Մովսես Վարդանյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս:

Թող մեկնարկող 2020թ  Ձեզ և Ձեր մերձավորներին բերի առողջություն, բարիք և բարեկեցություն և դառնա խաղաղության ու նորանոր ձեռքբերումների տարի:

Հայաստանի էներգետիկ բնագավառի առաջընթացն ու ձեռքբերումները պրոֆեսիոնալների մտքի և ջանքերի արգասիքն են, որոնք շարունակում են անել հնարավորը՝ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Իսկ էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխումներն ու արդիականացումը կնպաստեն բնագավառի ներուժի էական ավելացմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Էներգետիկների աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ոչ միայն էներգիա արտադրող, այլև արտահանող երկիր է:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ընտանեկան բարօրություն և անդորր, նվիրական իղձերի իրականացում: