16.09.2019
Նախարար Սուրեն Պապիկյանի ղեկավարած պատվիրակությունը ներկա է գտնվում Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն։ Մայրաքաղաք Վիեննայում նախարար Պապիկյանը մասնակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովին, որն անցկացվում է սեպտեմբերի 15-18-ը։
Նախարարի ղեկավարած պատվիրակության կազմում են նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանը, գլխավոր տնօրենի տեղակալ՝ կոմերցիոն և գնումների հարցերով տնօրեն Ա. Բաղդասարյանը, Գնումների և մատակարարման ծառայության պետ Հ. Գևորգյանը: