07.02.2023
ՆՈՐ ԲԲՍ-110/220ԿՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում ընթացք է տրվել նոր ԲԲՍ-110/220կՎ (բաց բաշխիչ սարքեր) կառուցման գործընթացին: Նախագիծն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով՝ 2022թ. ապրիլի 7-ի թիվ 494-Ա որոշման համաձայն: Նպատակը Հայկական ատոմակայանի աշխատանքի հուսալիության բարձրացումն է և թիվ 2 էներգաբլոկի անխափան աշխատանքի ապահովումը շահագործման լրացուցիչ ժամկետում:
Նախագծող կազմակերպությունն է «Կասկադ-Էներգոցանց» ՍՊԸ-ն, իսկ աշխատանքներն իրականացնելու են «Կասկադ Էներգո» ՍՊԸ-ի մասնագետները:
Նախատեսվում է նոր ԲԲՍ-110/220կՎ շահագործման հանձնել 2025թ. մայիսին:
Ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքները՝ շինհրապարակի կահավորման, անհրաժեշտ տեխնիկայի տեղակայման և մատակարարումների կազմակերպման ուղղությամբ: