26.04.2023
ՇԿՀԱ ՄԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2023թ. ապրիլի 18-ին Երևանում անցկացվեցին ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի (այսուհետ՝ ՇԿՀԱ ՄԿ) անդամ կազմակերպությունների հերթական ընդհանուր ժողովը և ՇԿՀԱ ՄԿ Կառավարիչների խորհրդի նիստը։
Ընդհանուր ժողովի ընթացքում հաստատվեց ՇԿՀԱ ՄԿ 2022 թվականի տարեկան հաշվետվությունը, և ձևավորվեց ՇԿՀԱ ՄԿ Կառավարիչների խորհրդի և ՇԿՀԱ ՄԿ Վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմը:
Կառավարիչների խորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին «Ուղղությունը դեպի կատարելություն» նախագծի ակտուալ հարցերը, ՇԿՀԱ ՄԿ գործընկերային ստուգումների արդյունքները և ՇԿՀԱ ՄԿ գործունեությունն ընդհանուր առմամբ՝ աշխարհում տիրող ներկա իրավիճակով պայմանավորված պայմաններում:
ՇԿՀԱ ՄԿ տնօրեն Վ. Աքսյոնովը շնորհավորեց և Հայկական ԱԷԿ-ում ՇԿՀԱ ՄԿ ներկայացուցիչ Ս. Կենջեցյանին հանձնեց ՇԿՀԱ-ի Lոնդոնյան գրասենյակի պարգևը, որը շնորհվեց ատոմային էլեկտրակայանների շահագործման բարելավման գործում ունեցած ներդրման համար:
2023 թվականի ապրիլի 19-ին մասնակիցները տեխնիկական այց կատարեցին Հայկական ԱԷԿ։ Այցի ընթացքում մասնակիցները Հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ քննարկեցին մի շարք արտադրական հարցեր և կիսվեցին արտադրական գործունեության տարբեր ուղղություններում առկա փորձով։
Միջոցառումներին, բացի ՇԿՀԱ ՄԿ և ՇԿՀԱ ՄԿ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներից, մասնակցեցին ՇԿՀԱ-ի Lոնդոնյան գրասենյակի և Ռոսատոմի տեխնիկական ակադեմիայի ներկայացուցիչները: