ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

22.12.2021

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Էներգետիկի օրվա կապակցությամբ Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ և պարգևատրման արարողություն, որին ներկա էր նաև «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-«ՀԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը:
«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի և «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանի շնորհավորական ելույթներից հետո ՀԱԷԿ-ի շուրջ 200 աշխատակիցներ պարգևատրվեցին հուշամեդալներով և շնորհակալագրերով՝ ՀԱԷԿ-ի բնականոն ու անխափան գործունեության ապահովման աշխատանքներում ունեցած վաստակի, ինչպես նաև թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի եզրափակիչ փուլի աշխատանքները ներառող ՊՆՎ-2021-ի ընթացքում բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և պատասխանատվությամբ իրականացրած բարեխիղճ, օպերատիվ և  արդյունավետ աշխատանքի համար: