09.06.2021
ՊՆՎ-2021-Ի ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝ ԲՆԱԿԱՆՈՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ
Ս/թ մայիսի 15-ից, ըստ սահմանված ժամանակացույցի, ՀԱԷԿ-ում 3 հերթափոխով ընթանում են ՊՆՎ-2021-ի աշխատանքները: Մեր մասնագետների հետ համատեղ այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են АО «КОНЦЕРН ТИТАН-2» ընկերության 100-ից ավելի ներկայացուցիչներ:
Ընկերության մասնագետների կողմից իրականացվում են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորային տեղակայանքի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ բարձր ճնշման 2 ագրեգատների փոխարինումը ցածր ճնշման ագրեգատներով: Միաժամանակ ընթանում են նախագծով նախատեսված այլ աշխատանքներ՝ նոր խողովակաշարի մոնտաժում, էլեկտրական մալուխների փոխարինում և այլն:
АО «КОНЦЕРН ТИТАН-2» ընկերությունը մաս է կազմում «ТИТАН-2» ռուսական շինարարական հոլդինգի, որը ատոմային և ջերմային էներգետիկայի ոլորտի օբյեկտների կառուցման հարուստ ու բազմամյա փորձ ունի: Այն «Росатом» պետկորպորացիայի ռազմավարական գործընկերն է և գործունեություն է ծավալում ինչպես գործող, այնպես էլ նոր կառուցվող ԱԷԿ-ներում: