30.06.2021
ՊՆՎ-2021 ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Կենտրոնացված վերանորոգումների արտադրամասի և ООО «КТПИ «Газпроект» ընկերության մասնագետների մասնակցությամբ իրականացվում են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի գլխավոր անջատատեղի մանեկապտտչի արդիականացման աշխատանքներ՝ նրա շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով: Վերանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են մի շարք համալրող մասերի և համակարգերի (մասնավորապես, էլեկտրական համակարգի բաղադրամասեր, կառավարման համակարգ, հիդրավլիկ համակարգի բաղադրամասեր և խողովակաշարեր) փոխարինում, մեխանիզմների լրամշակում (М140 գամասեղների ամբարձիկներ) և այլն:
Իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով ООО «КТПИ «Газпроект» ընկերությունն այնուհետև նախատեսում է անցկացնել մի շարք ստուգումներ, ինչպես նաև ուսուցման դասընթացներ ՀԱԷԿ-ի համապատասխան անձնակազմի համար: