ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՆՎԱԷԿ-Ի ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

16.11.2022

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՆՎԱԷԿ-Ի ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

"Հովացման ջրի համակարգի ջրաքիմիական ռեժիմ" թեմայի շուրջ փորձի փոխանակման նպատակով ս/թ նոյեմբերի 8-ից 10-ը ՀԱԷԿ-ում էին Նովովորոնեժի ԱԷԿ-ի մասնագետները:

Բենչմարքինգի նպատակը հովացման ջրի համակարգի ջրաքիմիական ռեժիմի վերաբերյալ ՀԱԷԿ-ի և Նովովորոնեժի ԱԷԿ-ների շահագործման փորձի  փոխանակումն էր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր՝ խողովակաշարերի և սարքավորումների ներքին մակերևույթների բիոցիդային մշակման և կենսաբանական բուսապատման, նստվածքների առկայության տեսակետից ջրահովացման աշտարակների, տուրբինների կոնդենսատորների, ջերմափոխանակման սարքավորումների ներքին  մակերևույթների վիճակի, ինչպես նաև սարքավորումների մաքրման ընդունելի մեթոդների վերաբերյալ:

ՆՎԱԷԿ-ի փորձագետները ՀԱԷԿ-ի տեխնիկական ղեկավարներին և մասնագետներին ներկայացրել են ՋՋԷՌ-1200 տիպի ռեակտորով էներգաբլոկների հովացման աշտարակների շահագործման վերաբերյալ պրեզենտացիաներ:

Այցի շրջանակներում Նովովորոնեժի ԱԷԿ-ի մասնագետներին ընդունել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մ. Վարդանյանը: