ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԸ

11.12.2020

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԸ

Ս/թ դեկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացել է աշխատանքային հանդիպում՝ “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանի ղեկավարած պատվիրակության և “Ռուսատոմ Սերվիս” ԲԸ ղեկավար անձանց միջև: Հանդիպման օրակարգում ընդգրկված էին ՀԱԷԿ-ի 2021թ. պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներին առնչվող հիմնահարցերը:

Քննարկումների ընթացքում ռուսական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել ժամանակին և որակյալ կատարելու նախատեսվող աշխատանքները՝ “Ռուսատոմ Սերվիս”-ի և ներգրավված մյուս ընկերությունների համապատասխան մասնագետների մասնակցությամբ:

Շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ում “Ռուսատոմ Սերվիս” ընկերության հետ համատեղ իրականացվում են ինչպես շրջանակային համաձայնագրով նախատեսված, այնպես էլ սահմանված մրցութային կարգով ստանձնած ընթացիկ այլ աշխատանքներ:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին, որ բարձր են գնահատում փոխհամագործակցությունը և նախանշեցին հետագա համագործակցության առավել արդյունավետ ուղղությունները: