07.08.2020
ՌԵԱԿՏՈՐԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ
Շահագործման ժամկետի երկարացմանն ուղղված միջոցառումները պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) աշխատանքների շրջանակներում
ՊՆՎ-2020 ընթացքում ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում ռեակտորային արտադրամասում կատարվում են հետևյալ հիմնական աշխատանքները`
- գլխավոր շրջանառու պոմպերի (2ԳՇՊ-1 և 2ԳՇՊ-6) փոխարինում և հիմնանորոգում` ներառյալ ուղղորդիչ ապարատների փոխարինում ՀԱԷԿ-ի մասնագետների կողմից,
- բոլոր 6 շոգեգեներատորների (ՇԳ-1÷6) առաջին կոնտուրի մասով կոլեկտորների ստուգում, առաջին և երկրորդ կոնտուրի կափարիչների գամասեղների և գամասեղային բնիկների ստուգում “INETEC” ընկերության ներկայացուցիչների կողմից,
- գլխավոր շրջանառու խողովակաշարի (ԳՇԽ), գլխավոր փակիչ սողնակների (ԳՓՍ), գլխավոր շրջանառու պոմպերի (ԳՇՊ) երկայնական և օղակաձև եռքակարանների ստուգում “ЭХО+” ընկերության ներկայացուցիչների կողմից,
- գլխավոր շրջանառու պոմպերի (ԳՇՊ-1÷6) հովացման խողովակաշարերի շրջակապի ստուգում ՀԱԷԿ-ի մասնագետների կողմից,
- անվտանգության համակարգերի վրա կատարվել է որոշ փականների փոխարինում նորերով: