Ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման նախապատրաստական աշխատանքներն սկսված են

25.11.2020

Ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման նախապատրաստական աշխատանքներն սկսված են

АО «Русатом Сервис»-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում ՀԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման նախապատրաստական աշխատանքները:

Ս/թ նոյեմբերի 24-ից Հայկական ԱԷԿ-ում են գտնվում АО «Атомэнергоремонт» ընկերության մասնաճյուղի՝ «Нововоронежатомэнергоремонт»-ի ներկայացուցիչները, որոնց մասնակցությամբ իրականացվելու են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի վերականգնիչ ջերմամշակման (թրծաթողման) կայանքի հավաքման աշխատանքները: Թրծաթողումը մետաղի վերականգնման ամենաարդյունավետ եղանակն է: Թրծաթողման կայանքի օգնությամբ ռեակտորի իրանը տաքացվում է մինչև 475 աստիճան ըստ Ցելսիուսի, պահվում է այդ ջերմաստիճանում 150 ժամ, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը: Այս գործընթացը թույլ է տալիս ռեակտորի մետաղի շահագործական բնութագրերը 80-85%-ով վերադարձնել ելակետային վիճակին:

Թրծաթողման այս տեխնոլոգիան հաջողությամբ կիրառվել է ВВЭР-440 տիպի ռեակտորներով բազմաթիվ ատոմակայաններում: ՀԱԷԿ-ում ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումը կիրականացվի ՊՆՎ-2021-ի ընթացքում և հուսալիորեն կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը: