Սարքավորումների ատեստավորման թեմայով սեմինար Հայկական ԱԷԿ-ում

20.08.2019

Սարքավորումների ատեստավորման թեմայով սեմինար Հայկական ԱԷԿ-ում

Սեմինարի ընթացքում փորձագետները ներկայացրեցին սարքավորումների ատեստավորման հետ կապված անվտանգության ԱԷՄԳ ստանդարտների վերաբերյալ տեղեկատվություն, ներկայացրեցին պրեզենտացիաներ ՀԱԷԿ-ի էլեկտրական սարքավորումների և հսկիչ-չափիչ սարքերի հնացման կառավարման մեթոդների և մոտեցումների վերաբերյալ` սարքավորումների ատեստավորման շեշտադրումով (ՀԱԷԿ-ի էլեկտրական համակարգերի և բաղադրամասերի և հսկիչ-չափիչ սարքավորումների հնացման կառավարում):

Պրեզենտացիաներում ներկայացված էր Սլովակիայի և Շվեդիայի ԱԷԿ-ների փորձը հետևյալի վերաբերյալ.

  • ատեստավորում`ըստ շրջակա միջավայրի պայմանների, հերմետիկ պատյանի ներսում կամ նրա սահմաններից դուրս նորմալ շահագործման և վթարային պայմանների ժամանակ,
  • էլեկտրական բաղադրամասերի, հսկման համակարգերի, մեխանիկական սարքավորումների ատեստավորման պահպանման մեթոդները, ինչպես նաև այդ մեթոդների գործնական ասպեկտները,
  • մալուխային դեպոզիտի կիրառումը` սարքավորման ատեստավորումը պահպանելու նպատակով,
  • շրջակա միջավայրի մոնիթորինգ` որպես սարքավորման ատեստավորման պահպանման մաս,
  • սարքավորումների ատեստավորման պահպանման մեթոդների գործնական կիրառումն առանձին ԱԷԿ-ներում,
  • ջերմային և ճառագայթումային հնացում: Ազդեցությունը ծառայության ժամկետի վրա,
  • թեժ կետերի ծրագիր: