Էդուարդ Մարտիրոսյանի շնորհավորանքը ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ-ջոկատի աշխատակիցներին

04.09.2020

Էդուարդ Մարտիրոսյանի շնորհավորանքը ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ-ջոկատի աշխատակիցներին

Արտակարգ իրավիճակների նախարարության ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ-ջոկատի սիրելի  աշխատակիցներ,  շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Ուզում եմ երախտիքի, դրվատանքի և մեծարման խոսքեր ասել  ձեզ` մարդկային կյանքերի փրկության գործի նվիրյալներիդ: Հարգելի աշխատակիցնե'ր, հաշվի առնելով  ձեր մասնագիտական հմտությունները , անձնվիրությունը,  մարդասիրությունը  և  խիզախությունը ` ՀԱԷԿ-ում մենք վստահ ենք, որ արտակարգ իրավիճակներն ու ճգնաժամերը կառավարելի են ձեր շնորհիվ: Դուք սահմանապահներ եք, որ կանգնած եք  մարդու և աղետի միջև: Կրկին անգամ շնորհավորում եմ` փաստելով, որ ձեր մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն, պատասխանատվությամբ և անշահախնդրորեն եք կատարում: Կատարում եք ամեն ինչ աղետների կանխման և  կանխարգելման համար, օժանդակում եք ԱԻՆ համակարգի զարգացմանը, պահում եք փրկարարի մասնագիտական բարձր կոչումը, բարոյական նկարագիրն ու պատիվը:

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյան