ՇԱՐԺԱԿԱՆ ԴԻԶԵԼ-ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔԻ ԼՐԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ ԱՐԴԵՆ ՀԱԷԿ-ՈՒՄ Է

11.01.2024

ՇԱՐԺԱԿԱՆ ԴԻԶԵԼ-ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔԻ ԼՐԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ ԱՐԴԵՆ ՀԱԷԿ-ՈՒՄ Է

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի միջուկային օպերատորին» ծրագրի շրջանակներում Չեխիայի Հանրապետության «ES Group Europe» ընկերության կողմից Հայկական ԱԷԿ է մատակարարվել հատուկ պատվերով պատրաստված «Դալգակիրան կոմպրեսոր Ուկրաինա» ՍՊԸ արտադրության շարժական դիզել-գեներատորային կայանքի (ԴԳԿ) լրակազմի առաջին խմբաքանակը:

Աջակցությունն իրականացվում է Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո ՀԱԷԿ-ում անցկացված եվրոպական մեթոդոլոգիայով սթրես-թեստի միջոցառումների կատարման շրջանակներում և ուղղված է ատոմակայանում հնարավոր միջուկային և ռադիոլոգիական վթարային իրավիճակներինպատրաստվածության բարձրացմանը: ԴԳԿ ամբողջ լրակազմի մատակարարման ավարտից հետո այն էապես կբարձրացնի ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության մակարդակը: