15.06.2023
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱԷԿ-Ի ՀՈՎԱՑՄԱՆ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետության բարձրացման նպատակով շարունակվում են արդիականացվել ՀԱԷԿ-ի հովացման աշտարակները:
Արդեն պատրաստ է շահագործման թիվ 1 հովացման աշտարակը, ինչի արդյունքում զգալիորեն՝ մինչև 15Մվտ-ով կավելանա էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը:
Ներկայումս ընթանում են 3-րդ աշտարակի հիմնանորոգման աշխատանքները:
Շինարարական աշխատանքները կատարում են «Մ-Գրուպ» ընկերության աշխատակիցները, իսկ վերահսկողությունը՝ ՀԱԷԿ-ի համապատասխան մասնագետները: