ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԵՏ

22.12.2022

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԵՏ

Ս/թ դեկտմբերի 19-ից 21-ը ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունը հերթական այցելությունն էր իրականացրել ՀԱԷԿ՝ ծանոթանալու դեպարտամենտի ֆինանսավորմամբ իրականացվող ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության համակարգի արդիականացման աշխատանքներին։

Այցի շրջանակներում կայացել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի, ֆիզիկական պաշտպանության համապատասխան ստորաբաժանումների ղեկավար կազմի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակության հետ։

ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության համակարգի արդիականացման աշխատանքներն ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ֆինանսավորմամբ իրականացվում են 2017 թվականից և կրելու են շարունակական բնույթ։