ՇԺԵ-2 ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱԷԿ-ՈՒՄ

12.08.2022

ՇԺԵ-2 ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱԷԿ-ՈՒՄ

Ս/թ օգոստոսի 11-ին և 12-ին մեկնարկեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագծին ուղղված առաջին աշխատանքային հանդիպումը: Այդ նպատակով ՀԱԷԿ-ում էին АО "Русатом Сервис", АО ОКБ «ГИДРОПРЕСС» և АО «Атомэнергопроект» ընկերությունների ներկայացուցիչները՝ АО "Русатом Сервис"-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի ղեկավարությամբ: Հայկական կողմից խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ՄԱԿ կոմիտեի, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ և «ՄՌԱԳՏԿ» ՓԲԸ ներկայացուցիչները, իսկ տեսակապով հանդիպմանը մասնակցել է նաև “НИЦ Курчатовский институт”-ի ներկայացուցիչը։

Խորհրդակցության օրակարգը շատ հագեցած էր. առանցքային թեմաներն էին «ՀԱԷԿ» ՓԲԸ կողմից մշակված ՇԺԵ-2 հայեցակարգի վերաբերյալ ռուսական կողմի մոտեցումներն ու առաջարկները, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ցանկը, «Համալիր հետազոտություն» և «Անհամապատասխանությունների վերլուծություն» փուլերի կատարման կարգը, որոշ տեխնիկական միջոցառումների նախնական գնահատումը և այլն:

Երկօրյա հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև սեյսմիկ և հրդեհային անվտանգության ապահովման մակարդակի վերլուծությանը, ինչպես նաև ճառագայթաակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի հետ տարվող աշխատանքների՝ հայեցակարգում տեղ գտած մոտեցումներին:

Հանդիպման ավարտին ամփոփվեցին ՇԺԵ-2 հայեցակարգի հստակեցմանն ու հաստատմանն ուղղված հետագա քայլերը։