ՇԺԵ ծրագրի իրականացման գործում մեծ ներդրում ունեցած ՀԱԷԿ-ի պարգևատրված աշխատակիցները

13.12.2019

ՇԺԵ ծրագրի իրականացման գործում մեծ ներդրում ունեցած ՀԱԷԿ-ի պարգևատրված աշխատակիցները

Նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ՀԱԷԿ այցի շրջանակներում պարգևատրվել են շահագործման ժամկետի երկարացման նախագծի իրականացման գործում մեծ ներդրում ունեցած աշխատակիցները:

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնակատար Վլադիմիր Բրեդովը համատեղ պարգևատրել են հուշամեդալով և շնորհակալագրեր են հանձնել ՀԱԷԿ-ի Ռեակտորային արտադրամասի պետ Ավետիք Արսենյանին, Տուրբինային արտադրամասի պետ Ալբերտ Զեյնալյանին, Էլեկտրական արտադրամասի պետ Կարեն Կարապետյանին, Ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի պետ Վազգեն Արշակյանին, Մետաղների ախտորոշման բաժնի պետ Աշոտ Գրիգորյանին և ավագ հերթափոխի պետ Գագիկ Խլղաթյանին:

Այնուհետև շնորհակալագրեր և հուշանշան է հանձնել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանը: Պարգևատրվել են՝ Իրավաբանական բաժնի պետ Տիգրան Վարդազարյանը, Ավտո- տրանսպորտային տնտեսության պետ Մկրտիչ Կարապետյանը, Վարչատնտեսական բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանը, Շինարարության բաժնի պետ Վահե Յուզբաշյանը, Ռեժիմի բաժնի պետի տեղակալ Արթուր Հարությունյանը, Ռեժիմի բաժնի առաջատար ճարտարագետ Արմենակ Աբրահամյանը, Անցագրային բյուրոյի պետ Բենիամին Բեջանայնը, Վերանորոգումների նախապատրաստման և կատարման բաժնի պետի տեղակալ Արթուր Մկրտչյանը, Տեխնիկական տեսչության պետի տեղակալ Հայկ Մարգարյանը, Շահագործման երկարացման և ռեսուրսի բաժնի պետի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Շահագործման երկարացման և ռեսուրսի բաժնի գլխավոր մասնագետ Գարիկ Հակոբյանը, Կադրերի բաժնի պետ Արմեն Գրիգորյանը և Արտաքին կապերի բաժնի պետ Արշակ Թորոսյանը: