04.10.2022
ՇԿՀԱ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱԷԿ-ՈՒՄ
Ս/թ սեպտեմբերի 26-ից 30-ը ՀԱԷԿ-ում անցկացվեց ՇԿՀԱ ՄԿ աջակցության առաքելություն՝ «Սարքավորումների տեխնիկական վիճակի և աշխատանքի մշտադիտարկում» թեմայով:
Առաքելության նպատակն էր ներկայացնել ՌԴ ԱԷԿ-ների առաջավոր փորձը՝ սարքավորումների հուսալիության, ինչպես նաև դրանց տեխնիկական վիճակի և աշխատանքի մշտադիտարկման կազմակերպման բնագավառում:
Այցի ընթացքում փորձագետները շրջայց կատարեցին ՀԱԷԿ-ի տարածքում, ծանոթացան թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում իրականացված արդիականացման աշխատանքներին:
Ամփոփիչ հանդիպմանը ՀԱԷԿ-ի ղեկավարությանը ներկայացվեց աջակցության առաքելության նախնական հաշվետվությունը: