ՇԿՀԱ ՄԿ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՄԻՆԱՐ ՀԱԷԿ-ՈՒՄ

07.12.2022

ՇԿՀԱ ՄԿ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՄԻՆԱՐ ՀԱԷԿ-ՈՒՄ

Ս/թ նոյեմբերի 22-ից 24-ը ՀԱԷԿ-ում անցկացվել է Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) Մոսկովյան կենտրոնի հետ համատեղ կազմակերպված սեմինար՝ "ԱԷԿ-ի ղեկավարների կողմից աշխատատեղերի շրջայցերի ընթացքում կատարվող դիտարկումներ և քոուչինգ" թեմայով:  Սեմինարին մասնակցել են ՀԱԷԿ-ի, Սմոլենսկի և Բուշերի ԱԷԿ-ների ավելի քան 30 ղեկավարներ և մասնագետներ:

ՀԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետի՝ անձնակազմի գծով տեղակալ Հ. Հունանյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է ատոմային ոլորտի համար առաջնորդության զարգացման թեմայի կարևորությունն ու արդիականությունը, ինչպես նաև անձնակազմի մոտ առաջնորդության ներուժի զարգացման համար այնպիսի գործիքի կիրառման անհրաժեշտությունը, ինչպիսին քոուչինգն է: Նշվել է ատոմային կայաններում դիտարկումների արդյունավետ ծրագրի իրականացման կարևորությունը, ինչը թույլ է տալիս ղեկավար-առաջնորդներին համակարգային հիմունքով հայտնաբերել արտադրական գործունեության բարելավման հնարավորություններն ու իրականացնել դրանք:

Մասնակիցները բարձր են գնահատել անցկացված սեմինարը, նշել են քննարկված թեմայի արդիականությունը և անձնակազմի հետ աշխատանքում քոուչինգի ներդրման հեռանկարայնությունը: Սեմինարի 2-րդ օրը արտադրամասերում սարքավորումների մակետների վրա անցկացված գործնական պարապմունքները հնարավորություն են տվել գործնականում կիրառել ձեռք բերած գիտելիքներն ու կատարելագործել դիտարկումների անցկացման մեթոդները և քոուչինգի ձևերը:

«Հրահանգիչների ուսուցում» հայեցակարգի համապատասխան՝ սեմինարի ուսումնական նյութերը տրամադրվել են ՀԱԷԿ-ի ղեկավարներին և մասնագետներին: