ԿԱՅԱՑԵԼ Է  ՇԿՀԱ ՄԿ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

03.05.2024

ԿԱՅԱՑԵԼ Է ՇԿՀԱ ՄԿ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

2024թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը մասնակցել է ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի Կառավարիչների խորհրդի հերթական նիստին և Ընդհանուր ժողովին:

ՇԿՀԱ ՄԿ ղեկավարությունը մասնակիցներին է ներկայացրել կազմակերպության աշխատանքային պլանի առավել նշանակալի ուղղությունների իրականացման արդյունքները:

ՇԿՀԱ ՄԿ  տնօրեն Վ. Ակսյոնովն ամփոփել է բոլոր հարցերը «ՇԿՀԱ ՄԿ կազմակերպական կայունության ապահովմանն ուղղված կոմպենսացնող միջոցառումների պլան 2024-2026թթ. համար» ելույթով:

Նիստի ընթացքում Է. Մարտիրոսյանը հանդես է եկել զեկույցով՝ նվիրված ՇԿՀԱ ՄԿ գործունեության նկարագրին և գնահատմանը:

Ընդհանուր ժողովի աշխատանքի ավարտով օրակարգերը համարվել են սպառված:

Միջոցառումների ծրագրերից դուրս ԿԽ մասնակիցները քննարկել են ասոցիացիայի՝ 2024թ. գործունեության առանձին ուղղությունները՝ ըստ ամիսների, որոնք ոլորտային ընդհանուր բնույթ են կրում և պետք է հաշվի առնվեն տարածաշրջանային կենտրոնների կողմից: 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև կազմակերպության աշխատանքի պլանավորմանը, ֆինանսական վիճակին, ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման ուղղությամբ մշտապես գործուն քայլեր ձեռնարկելուն ուղղված և առաջնահերթ կարևորության այլ հարցեր: