ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի աջակցության առաքելությունը ՀԱԷԿ-ում

03.03.2020

ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի աջակցության առաքելությունը ՀԱԷԿ-ում

«ՀԱԷԿ» ՓԲԸ հարցման համաձայն` 2020թ. մարտի 3-ից 5-ը Հայկական ԱԷԿ-ում ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնը անց է կացնում աջակցության առաքելություն (ԱԱ) «Հայկական ԱԷԿ-ի և ՇԿՀԱ ՄԿ միջև արբանյակային կապուղու կազմակերպմանն ուղղված միջոցառումների իրականացումը Հայկական ԱԷԿ-ի կողմից» թեմայով:

Հայկական ԱԷԿ-ի և ՇԿՀԱ ՄԿ Տարածաշրջանային ճգնաժամային կենտրոնի (ՏՃԿ) միջև տվյալների փոխանցման ուղիները մշտական պատրաստության մեջ պահելու, այդ թվում նաև իրական ժամանակի ռեժիմում տվյալների փոխանցումը կազմակերպելու անհրաժեշտությունը ծագեց 2013թ-ին երկկողմանի համաձայնագիր ստորագրելուց հետո: Համաձայնագիրը վերաբերում էր Հայկական ԱԷԿ-ի և ՇԿՀԱ ՄԿ միջև համագործակցությանը «ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի` ՋՋԷՌ տիպի ռեակտորներով ԱԷԿ-ների համար Տարածաշրջանային ճգնաժամային կենտրոնի մասին կանոնակարգի» համաձայն Տարածաշրջանային ճգնաժամային կենտրոնի ստեղծման և Հայկական ԱԷԿ-ի` 3-րդ մակարդակով մասնակցության բնագավառում: Ներկայումս վերը նշված պարտավորությունների կատարումը հնարավոր չէ ամբողջությամբ ապահովել Հայկական ԱԷԿ-ի և ՏՃԿ միջև արբանյակային կապուղու բացակայության պատճառով:

ԱԱ նպատակներն են`

1. Հայկական ԱԷԿ-ի դիսպետչերական–տեխնոլոգիկան ցանցի կապի համակարգի VSAT-սեգմենտի կառուցման համար նախկինում մշակված նախագծային փաստաթղթերի արդիականության ստուգում:

  1. Հայկական ԱԷԿ-ի նախագծվող պահուստային Ճգնաժամային կենտրոնի հրապարակում արբանյակային կապի բաժանորդային երկրային կայանի VSAT-սեգմենտ ստեղծելու տեխնիկական հնարավորության գնահատում:
  2. Հայկական ԱԷԿ-ի և ՇԿՀԱ ՄԿ ՏՃԿ միջև արբանյակային կապուղու կազմակերպմանը վերաբերող առաջարկությունների պատրաստում` հաշվի առնելով արբանյակային կապի բաժանորդային կայանի կառուցման գոյություն ունեցող նախագիծը և Հայկական ԱԷԿ-ի պահուստային Ճգնաժամային կենտրոնի կառուցման պլանները:

Որպես փորձագետ` ԱԱ-ին մասնակցում են`

Պլակսին Իգոր Իվանովիչը («Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ` հակավթարային պատրաստության և ճառագայթումային պաշտպանության դեպարտամենտի գլխավոր մասնագետ),

Սմոլենցև Իվան Անատոլևիչը («Ռեյս քոմյունիքեյշն» ՍՊԸ վաճառքի դեպարտամենտի տնօրեն),

Կռավեց Սերգեյ Վալենտինովիչը («Ռեյս քոմյունիքեյշն» ՍՊԸ առաջատար ճարտարագետ),

Շկրեբտան Մաքսիմ Վյաչեսլավովիչը (ՇԿՀԱ ՄԿ խորհրդատու):

Առաքելության անցկացման ընթացքում, ելնելով ներկայացված զեկույցներից և ԱԱ մասնակիցների հետ հետագա համատեղ քննարկումներից, պետք է մշակվի համատեղ որոշում արբանյակային կապուղու կազմակերպման կարգի և ժամկետների վերաբերյալ` հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի պահուստային ճգնաժամային կենտրոնի կառուցման պլանները: