06.11.2025
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱԷԿ-Ի ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ 30-ԱՄՅԱԿԸ
Այսօր նշվում է պատմական մի իրադարձության տարեդարձ՝ Հայկական Ատոմային Էլեկտրակայանի վերագործարկման 30-ամյակը։ 1995 թվականին կայանի վերագործարկումը դարձավ վճռորոշ քայլ՝ դուրս բերելով երկիրը էներգետիկ ճգնաժամից և վերադարձնելով լույսը յուրաքանչյուր օջախ։
Այդ հաջողության հիմքում էր մասնագիտական պատասխանատվությունը, կայանի գործին հավատը և կատարած աշխատանքի կարևորության խոր գիտակցումը։ Հենց փորձառու մասնագետների գիտելիքն ու ճշգրիտ որոշումներ ընդունելու ունակությունը ապահովեցին կայանի անվտանգ ու կայուն գործունեությունը։ Այս շարունակական մասնագիտական մշակույթը մինչ այսօր էլ մնում է Հայկական ԱԷԿ-ի հուսալի աշխատանքի հիմնական երաշխավորը:
Այսօր հիշում ենք և գնահատում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի մի մեծ հատվածը նվիրել են Հայկական ԱԷԿ-ին՝ իրենց գործով ձևավորելով կայանի վստահելի անունն ու անխափան աշխատանքը։
Այսօր շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում իրենց գիտելիքն ու պատասխանատվությունը նվիրել են կայանին՝ հիմնելով ուժեղ մասնագիտական դպրոց և պահելով երկրի էներգետիկ անվտանգությունը։
Թող այս օրը լինի համախմբման, հիշատակի և նոր նպատակների հաստատման պահ։
Լույս ու ջերմություն յուրաքանչյուր հայ ընտանիքում՝ այսօր, վաղը և միշտ։
Շնորհավոր 30-ամյակ, Հայկական ԱԷԿ։



