24.06.2020
Շնորհավորական ուղերձ` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ
Հայկական ԱԷԿ-ի ղեկավարությունն սրտանց շնորհավորում է Ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:
Հաղթանակի օրը յուրաքանչյուրիս համար դարձել է սուրբ: Այս օրերին մենք հիշում ենք նրանց, ովքեր մարտերում գնում էին մահվանն ընդառաջ, ովքեր թիկունքում կատարած իրենց աշխատանքով մոտեցնում էին հաղթանակը, ովքեր երկիրը ոտքի էին կանգնեցնում ավերակներից: Սա մեր ընդհանուր հիշատակի օրն է, սա մեր մեծ սխրագործության օրն է:
Եվ իհարկե, այս տոնական օրը մաղթում ենք բոլորին խաղաղություն և բարեկեցություն: