13.12.2019
ԱՎԱՐՏՎԵՑ ՇԿՀԱ ՄԿ ԿՐԿՆԱԿԻ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԷԿ-ՈՒՄ
Այսօր ս/թ դեկտեմբերի 13-ին ՇԿՀԱ ՄԿ 8 փորձագետներից բաղկացած թիմը ավարտեց կրկնակի գործընկերային ստուգման առաքելությունը ՀԱԷԿ-ում:
Առաքելության ընթացքում փորձագետներն ստուգեցին բարելավման ենթակա բնագավառների ընթացիկ վիճակը և առաջընթացը` գնահատելով իրականացված շտկող միջոցառումների և 2017-2019թթ. ընկած ժամանակահատվածում Հայկական ԱԷԿ-ում անցկացված ՇԿՀԱ աջակցության առաքելությունների արդյունավետությունը:
***
Այսօր, ս/թ. դեկտեմբերի 9-ին ՇԿՀԱ ՄԿ կրկնակի գործընկերային ստուգման առաքելության փորձագետները ժամանեցին ՀԱԷԿ:
Ըստ ՇԿՀԱ ՄԿ 2019թ. աշխատանքների պլանի` 2019թ. դեկտեմբերի 9-13-ը Հայկական ԱԷԿ-ում կանցկացվի ՇԿՀԱ կրկնակի գործընկերային ստուգում (ԿԳՍ):
Կրկնակի գործընկերային ստուգումն անցկացվում է 2017թ. Հայկական ԱԷԿ-ում իրականացված լիամասշտաբ գործընկերային ստուգումից 2 տարի անց: Այդ ստուգման ընթացքում ՇԿՀԱ փորձագետները որոշեցին կայանի արտադրական գործունեության ուժեղ կողմերը և բարելավման ենթակա բնագավառները: Ըստ ստուգման արդյունքների` կազմվեցին շտկող միջոցառումների պլաններ, որոնք ներկայումս գտնվում են իրականացման տարբեր փուլերում:
Կրկնակի գործընկերային ստուգման ընթացքում ՇԿՀԱ ՄԿ փորձագետները կստուգեն բարելավման ենթակա բնագավառների ընթացիկ վիճակը և առաջընթացը` գնահատելով իրականացված շտկող միջոցառումների և 2017-2019թթ. ընկած ժամանակահատվածում Հայկական ԱԷԿ-ում անցկացված ՇԿՀԱ աջակցության առաքելությունների արդյունավետությունը:
Ստուգումը կենտրոնացված կլինի հետևյալ արտադրական բնագավառների վրա.
- ատոմային էներգետիկայի բնագավառի պրոֆեսիոնալներ,
- շահագործում,
- տեխնիկական սպասարկում և վերանորոգում,
- քիմիա,
- ճարտարագիտատեխնիկական աջակցություն,
- ճառագայթումային պաշտպանություն,
- կազմակերպական կառուցվածքի արդյունավետություն,
- հակահրդեհային պաշտպանություն,
- վթարային պատրաստվածություն:
ՇԿՀԱ ՄԿ փորձագետների թիմը բաղկացած կլինի 8 մարդուց, որոնցից շատերը մասնակցել են 2017թ. ստուգմանը, ինչպես նաև ՇԿՀԱ ՄԿ խորհրդականից, ով կգնահատի Հայկական ԱԷԿ-ում անցկացված` լիդերության և ճառագայթումային անվտանգության գծով աջակցության առաքելությունների արդյունավետությունը: