ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

15.12.2023

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ։
Նիստի շրջանակներում՝ ի դեմս «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ համալիր նախագծերի կառավարման ղեկավար Յուրի Սվիրիդենկոյի, ստորագրվել է Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարացման միջոցառումների իրականացման վերաբերյալ շրջանակային պայմանագիրը։
Ըստ պայմանագրի՝ նախատեսվում է իրականացնել  էներգաբլոկի արդիականացմանն ուղղված մեծածավալ աշխատանքներ,  որոնք կնպաստեն Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգ և հուսալի շահագործմանը։ Արդյունքում  հնարավոր կլինի էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2036 թվականը։