04.11.2025
Հայտարարություն
ՀԱԷԿ-ում առկա թափուր աշխատատեղերի համալրման նպատակով պարբերաբար կազմակերպվում են մրցույթներ` համապատասխան թափուր աշխատատեղերի համալրման նպատակով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում և ինքնակենսագրական, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ հաստիքի համար ունեցած աշխատանքային փորձի, գիտելիքների և հմտությունների մասին տեղեկություն։
Դիմումների ներկայացման և մրցույթի անցկացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն, որին կարող եք հետևել մեր կայքում։
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ՄՐՑՈՒՅԹ՝
1. Վարչատնտեսական բաժնի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման մասին։
Վարչատնտեսական բաժնի՝ հարակից տարածքների կանաչապատման խմբի կանաչապատողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող հիմնական պահանջներն են՝
- միջնակարգ կրթություն
- այգեգործական և հողամշակման աշխատանքների կատարման կարողություններ։
Աշխատանքային պարտականությունները՝
- ծառերի և բույսերի տնկում, ոռոգում, փխրեցում, ձևավորում, խնամք, ծառերի սպիտակեցում և թունաքիմիկատներով սրսկում, սիզամարգերի հնձում, թափված տերևներից և չորուկներից տարածքի մաքրում։
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի և աշխատավարձի վերաբերյալ․
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18
Սահմանվող պաշտոնային դրույքաչափ՝ 104 000 ՀՀ դրամ,
Սահմանված փորձաշրջանն անցնելուց հետո՝ 136 000 ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, աշխատասեր, արագաշարժ, պետք է ունենա պատասխանատվություն, կատարողական կարգապահություն։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում
- Ինքնակենսագրական՝ հայերենով
Նշված փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով` ՀԱԷԿ-ի քարտուղարության խումբ կամ ուղարկել էլեկտրոնային եղանակով anpp@anpp.am հասցեին՝ նշելով «Կադրերի բաժին՝ թափուր աշխատատեղերի համալրման համար»։ Հարցերի դեպքում զանգահարել կապի օպերատորի (+374 10) 28 98 30 հեռախոսահամարին, խնդրել միացնել Կադրերի բաժին (ներքին հեռախոսահամար` 32-55):
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 7-ը ներառյալ։
Մրցույթը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը՝ 10:30-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժնում։
Դիմումներ ներկայացրած անձինք մրցույթին ներկայանան «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժին՝ անձը հաստատող փաստաթղթով։
2. Վարչության – տնտեսական անվտանգության խմբի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման մասին։
- Տնտեսական անվտանգության խմբի՝ առաջատար մասնագետ-տնտեսական անվտանգության խմբի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող հիմնական պահանջներն են՝
- բարձրագույն կրթություն
- տնտեսական անվտանգության ոլորտում ոչ պակաս, քան 10 տարվա փորձ
- փաստաթղթերի հետ աշխատելու փորձ և գիտելիք
- ռուսերեն լեզվի իմացություն
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի վերաբերյալ․
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում
- Ինքնակենսագրական՝ հայերենով
- Կրթությունը հավաստող ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի պատճեն
Նշված փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով` ՀԱԷԿ-ի քարտուղարության խումբ կամ ուղարկել էլեկտրոնային եղանակով anpp@anpp.am հասցեին՝ նշելով «Կադրերի բաժին՝ թափուր աշխատատեղերի համալրման համար»։ Հարցերի դեպքում զանգահարել կապի օպերատորի (+374 10) 28 98 30 հեռախոսահամարին, խնդրել միացնել Կադրերի բաժին (ներքին հեռախոսահամար` 32-55):
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ։
Մրցույթը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը՝ 10:30-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժնում։
Դիմումներ ներկայացրած անձինք մրցույթին ներկայանան «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժին՝ անձը հաստատող փաստաթղթով։
***
Դիմումներ ներկայացրած անձիք ներկայանան ՝՝ՀԱԷԿ՝՝ ՓԲԸ կադրերի բաժին անձը հաստատող փաստաթղթով:
Նշված աշխատատեղերի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնող անձիք իրենց մասնագիտական տվյալները ներկայացնող փաստաթղթերը՝ հայտարարագրում նշված ժամկետում կարող են ուղարկել «ՀԱԷԿ» ՓԲԸ պաշտոնական հասցեին anpp@anpp.am նշելով «Կադրերի բաժին՝ Թափուր աշխատատեղերի համալրման համար»: Հարցերի դեպքում զանգահարել կապի օպերատորի (+374 10) 28 98 30 հեռախոսահամարին, նշելով Կադրերի բաժին միացնելու ներքին 32-55 հեռախոսահամարը:
***
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ և ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՀԵՏևՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ՝
- ԱՏՈՄԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ և ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՖԻԶԻԿԱ
- ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ և ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
- ՃԱՐՏԱՐԱԳԵՏ - ՄԵԽԱՆԻԿՆԵՐ
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ և ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՀԱԷԿ-ի ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺԻՆ և/կամ ՈՒՍՈՒՄՆԱ-ՎԱՐԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԵՏևՅԱԼ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՈՎ՝
010 – 28 – 98 – 30 / ՀԱԷԿ-ի կապի ծառայություն / և ԽՆԴՐԵԼ ՄԻԱՑՆԵԼ ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺԻՆ (33 - 57) կամ ՈՒՍՈՒՄՆԱ-ՎԱՐԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (30 - 49):
***
՛՛ՀԱԷԿ՛՛ ՓԲԸ կադրային բանկի համալրման համար պահանջվող մասնագիտությունների/մասնագիտացումների ցանկ




